Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Թույլ տվեք խոսքս սկսել նախագահի երախտիքը ուղղելով ՀՀ-ին և բոլորիդ․ այսպես է COP 17-ում իր ելութը սկսել Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Իբրահիմ Յումակլին։
Նա շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը և Կենսաբազմազանության քարտուղարությանը այս գագաթնաժողովը կազմակերպելու համար։
Նշենք, որ թուրք նախարարը Հայաստան է ժամանել՝ մասնակցելու COP17-ին։
«Թուրքիան նաև հավատացած է, որ կարևոր է երկկողմանի համագործակցության հարթակը։ Իրապես, շատ ուրախ ենք, որ մեր երկխոսութունը Հայաստանի հետ զարգանում է, այդ թվում՝ գյուղատնտեսության, անասնապահության և շրջակա միջավայրի ոլորտներում»,- նշել է նա։
Յումակլին արդյունավետ է համարել Երևանում անցկացվող Կենսաբազմազանության հարցերով Առաջնորդների գագաթնաժողովը և հույս է հայտնել, որ Երևանից հղվող ուղերձները պատշաճ կերպով կընկալվեն միջազգային հանրության կողմից: