Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումները նպաստում են կարգավորման գործընթացի առաջմղմանը»:

 

Այս մասին Երևանում հայտարարել է Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլին՝ Երևանում։

Ըստ նրա, Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները շարունակում են զարգանալ։

«Թուրքիան ցանկանում է նպաստել տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման հաստատմանը»,- ասել է նա՝ հավելելով,- «Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները շարունակում են թափ հավաքել՝ ուղղված կարգավորմանը։ Կարգավորման գործընթացը մեկնարկել է 2022 թվականի հունվարին և լրացուցիչ խթան է ստացել «Թուրքական ավիաուղիների» չվերթերի մեկնարկով։

Մեր նախագահի և պարոն Փաշինյանի միջև հանդիպումները նպաստում են կարգավորման գործընթացը նոր մակարդակի բարձրացնելուն»,- ասել է նա:

Յումաքլին ընդգծել է, որ Թուրքիան շարունակում է գործընթացը՝ հաշվի առնելով տարածաշրջանում առկա հանգամանքները։

«Հուսով եմ, որ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում առկա դրական դինամիկան և կարգավորման գործընթացի արագացումը զգալի օգուտներ կբերեն երկու ժողովուրդներին, ինչպես նաև ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանին»,-ասել է Թուրքիայի նախարարը։

Յումաքլին անդրադարձել է նաև Երևանում անցկացվող՝ կլիմայի փոփոխությանն առնչվող միջոցառումներին։ Նրա խոսքով՝ հանդիպումը հաջող է անցել, և հնչած ուղերձները պետք է հասնեն միջազգային հանրությանը։

68