Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Վրաստանում անտառների վերականգնումը, անտառտնկումն ընդգրկել է ավելի քան 7000 հա տարածք, և մինչև 2030 թվականը նմանատիպ աշխատանք իրականացնելու ենք ևս 30 հազար հա-ի վրա»:
Այս մասին Կենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովի լիագումար նիստի բացման իր խոսքում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ հավելելով, որ Վրաստանը հանձնառու է իր հարևանների հետ պահպանելու ընդհանուր բնության ժառանգությունը:
«Այսօր անտառային ծածկը Վրաստանում 1 մլն հա է կազմում, ինչը երկրի ամբողջ տարածքի 13 տոկոսն է:
Դրանք պահպանված են կենսաբազմազանության միջազգային համաձայնագրերի և կոնվեցիաների շրջանակում:
Մասնավորապես կենսաբազմազանության տեսանկյունից երկրի 26 տոկոսն է ընդգրկված հատուկ պահպանվող տարածքներում: Այս տարածքները միջազգայնորեն ճանաչված են, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի սահմանած համաձայնագրերում և կենսառեզերվներում, ինչը մեզ համար լավ հնարավորություն է հետագա առաջընթացն ապահովելու համար:
Վրաստանը միտված է համաշխարհային հավակնությունների սպասարկմանը մինչև 2030 թվականը: Այս ամենը ենթադրում է արդյունավետ կառավարում և երկարաժամկետ պահպանություն: Մեր աշխատանքն անցում է կատարում զուտ պահպանությունից դեպի հարատևության երաշխավորում»,- ասել է Կոբախիձեն: