Ռուբինյանը և Գրոսուն քննարկել են Հայաստան-Մոլդովա միջխորհրդարանական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին մասնակցելու նպատակով Հռոմում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 16-ին հանդիպել է Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուի հետ։ Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Մոլդովայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու միջխորհրդարանական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։
Կողմերը մտքեր են փոխանակել երկու երկրների առջև ծառացած մարտահրավերների, դրանց ընդհանրությունների և հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ։

Անդրադարձ է կատարվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։
16 Հոկտեմբեր, 2026 13:56
88
Ռուբեն Ռուբինյանը և Ռուսլան Ստեֆանչուկը քննարկել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների զարգացման հարցեր
16 Հոկտեմբեր, 2026 14:41
Ռուբեն Ռուբինյանը Հռոմում հանդիպել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պերե Խուան Պոնս Սամպիետրոյի հետ
16 Հոկտեմբեր, 2026 12:54
Հռոմում հանդիպել են Հայաստանի և Ֆրանսիայի խորհրդարանների նախագահները
15 Հոկտեմբեր, 2026 19:10