Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Շարունակվում են հսկողական աշխատանքները՝ հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ։

ՊԵԿ-ը ներկայացրել է 2026 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում իրականացված և ավարտված հսկողական աշխատանքների արդյունքները․

  • հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 316 դեպք, տուգանքի չափը կազմել է 104.1 մլն դրամ

  • վարձու աշխատողի չձևակերպման 73 դեպք, չձևակերպված վարձու աշխատողների թիվը կազմել է 265, իսկ տուգանքի չափը՝ շուրջ 66.3 մլն դրամ։

  • «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման մասով 24 դեպք, տուգանքի չափը կազմել է 9.8 մլն դրամ։

ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին դրսևորել հարկային կարգապահություն և հետևել օրենքի պահանջներին՝ նպաստելով կայուն և վստահելի բիզնես միջավայրի ապահովմանը։

71