Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ 2027 թվականից հետո Ուկրաինան այլևս չի կարողանա Ռուսաստանի հետ խաղաղությամ համաձայնագիր կնքել՝ հակամարտությունը կարգավորելու համար։
«Եթե ուկրաինացիները այս տարի չձգտեն խաղաղ կարգավորման, ապա հաջորդ տարի դա էլ ավելի դժվար կլինի, իսկ ի վերջո՝ անհնարին»,- ասել է նա։ Լուկաշենկոն պնդել է, որ թե՛ Ուկրաինան, թե՛ Ռուսաստանը շահագրգռված են հակամարտության ավարտով։
«Եվ այդ խաղաղությունը կհաստատվի. եթե ոչ այս տարի, ապա՝ հաջորդ։ Ես բացարձակապես համոզված եմ դրանում»,- ընդգծել է նա։ Բելառուսի ղեկավարը նաև անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, թե Ուկրաինայում իշխանափոխության անհրաժեշտություն կա։
«Դուք ինձնից պատասխա՞ն եք ուզում որպես քաղաքագետի՞, թե՞ պատասխան՝ ըստ էության։
Եթե ըստ էության խոսենք՝ սա իմ սկզբունքն է, սա Թրամփի հարցը չէ: Ուկրաինացի ժողովուրդն է որոշելու, թե ով կլինի Ուկրաինայի նախագահը»,- ասել է նա։