Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Բելառուսը պատրաստվում է հնարավոր պատերազմի, սակայն ինքը որևէ մեկի վրա հարձակվելու մտադրություն չունի. այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ հանրապետության անվտանգության ոլորտի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ։
«Հավանաբար նկատել եք, թե լրատվամիջոցներում վերջերս ինչպիսի սևեռուն ուշադրություն են դարձնում մեր, այսպես կոչված, գործընկերները մեր երկրի զինված ուժերում տեղի ունեցող գործընթացներին։ Նրանց հատկապես մտահոգում է այն փաստը, որ մենք շատ հաճախ, մանրակրկիտ և ինտենսիվ կերպով ստուգումներ ենք անցկացնում զինված ուժերի ստորաբաժանումներում՝ ոչ միայն բանակում, այլև ամբողջ ռազմական կառույցում»,- ասել է Լուկաշենկոն:
«Ուզում եմ նրանց ասել, որ այստեղ ոչ մի արտառոց բան տեղի չի ունենում։ Ես բաց և անկեղծ հայտարարել եմ, որ մենք պատրաստվում ենք պատերազմի՝ նրանից խուսափելու համար։ Մենք որևէ մեկի վրա հարձակվելու մտադրություն չունենք»,- ընդգծել է Բելառուսի նախագահը։