Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ Ուկրաինայում հակամարտությունը շուտով կավարտվի։

«Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի»,- երեքշաբթի հայտարարել է Լուկաշենկոն՝ ելույթ ունենալով Եվրասիական անվտանգության հարցերով Մինսկի միջազգային չորրորդ համաժողովում։

«Բոլորը հոգնել են պատերազմից։ Եվ նույնիսկ Եվրոպայում սկսել են հասկանալ, թե ումից է սկիզբ առել այս էսկալացիան»,- հավելել է նախագահը։

Նա նշել է, որ այս դիմակայությունը կարող էր ավարտվել դեռևս 2022 թվականին՝ ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն դրան խանգարել է Արևմուտքի միջամտությունը։

«Կիևի բրիտանացի «բարեկամները» պահանջեցին պատերազմել «մինչև վերջին ուկրաինացին»՝ զենքով հագեցնելով մեր հարավային հարևանին։ Խաղաղության հասնելու և հազարավոր մարդկանց կյանքեր փրկելու իրական հնարավորությունը կորսվեց»,- պարզաբանել է Լուկաշենկոն։

70