Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Տավուշի մարզի դատախազությունը, պետական (համանքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում, 2026 թվականի օգոստոսի 14-ին և 17-ին հայցադիմումներ էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ֆիզիկական անձի՝ Աչաջուր համայնքի գյուղապետարանի վարչական շենքի և Աչաջուր համայնքի մշակույթի տան տարածքում գտնվող անշարժ գույքերի օտարման գործարքներն անվավեր ճանաչելու և հետևանքները վերացնելու պահանջներով։ Այդ մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից:

Հայցի քննության ընթացքում կնքվել են հաշտության համաձայնություններ, որոնք դատարանի 2026 թվականի հոկտեմբերի 14-ի վճռով հաստատվել են:

Դատարանի կողմից հաստատված և օրինական ուժի մեջ մտած հաշտության համաձայնություններով՝ Իջևան համայնքին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի վարչական շենքի տարածքում գտնվող՝ 103.5 քմ մակերեսով և մշակույթի տան տարածքում գտնվող՝ 21.28 քմ մակերեսով անշարժ գույքերը՝ դրանց զբաղեցրած՝ համապատասխանաբար 0.111 և 0.11979 հա հողամասերի բաժնեմասերով, որոնց նկատմամբ կգրանցվի համայնքի սեփականության իրավունքը։

74