Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը հույս ունի այցելել Ռուսաստան և ակնկալում է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Օսլոյում Վլադիմիր Զելենսկու հետ խորհրդակցություններ անցկացնելուց հետո։

Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Axios լրատվամիջոցի և իսրայելական «12-րդ ալիքի» (Channel 12) թղթակից Բարակ Ռավիդը՝ հղում անելով տարբեր աղբյուրների։

Ըստ նրա տվյալների՝ Ուիթքոֆն այժմ ուղևորվում է Օսլո՝ հոկտեմբերի 20-ին նախատեսված Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման համար։ Ակնկալվում է, որ խորհրդակցություններին կմասնակցեն Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն, ինչպես նաև Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի ներկայացուցիչները և Եվրամիության ու ՆԱՏՕ-ի ղեկավար կազմը։ 

89