Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Օսլոյում ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ բանակցություններից հետո Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հայտարարել է, որ մասնակիցները գտել են խաղաղության որոշ տարրեր։

«Կարծում եմ՝ մենք իրական առաջընթաց ենք գրանցել։ Մենք գտել ենք խաղաղության որոշ տարրեր, որոնց վրա կշարունակենք աշխատել Սանկտ Պետերբուրգում»,- բանակցություններից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասել է Ստուբը։ Նա նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են անվտանգության և տնտեսական հիմնական հարցեր։

Հոկտեմբերի 20-ին Վլադիմիր Զելենսկու գլխավորած ուկրաինական պատվիրակությունը Նորվեգիայի մայրաքաղաքում հանդիպել է ԱՄՆ նախագահի դեսպանորդ Սթիվ Ուիթկոֆի հետ։ Մասնակցել են նաև ԱՄՆ նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները, Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեն և Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը։

 

66