Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հեռախոսազրույցում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բարձրացրել է Կիևի՝ Starlink և Starshield արբանյակային կապի համակարգերից օգտվելու հնարավորությունը վերականգնելու հարցը։

Այս մասին Ուկրաինայի ղեկավարը հայտնել է իր Telegram-ալիքում։

Արբանյակային կապից բացի, կողմերը քննարկել են Ուկրաինայի կարիքը՝ Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի համար լրացուցիչ հրթիռներ ստանալու վերաբերյալ։

Հոկտեմբերի 18-ին Զելենսկին մեղադրել էր Թրամփի վարչակազմին Ուկրաինայում Starlink-ի գործունեության սահմանափակման մեջ, չնայած ամերիկյան կողմը բազմիցս հերքել էր դա։ Հաջորդ օրը Ուկրաինայի նախագահը կրկին հայտարարել էր, որ Ուկրաինայում Starlink-ի գործունեության սահմանափակումները մնում են ուժի մեջ։

62