Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքմենստանի ղեկավարները պատրաստվում են այցելել Ղազախստան։

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը խորհրդարանի պալատների համատեղ նիստում հանրապետության ժողովրդին ուղղված իր ամենամյա ուղերձում խոսել է այլ պետությունների ղեկավարների Աստանա կատարելիք այցերի մասին։

Ղազախստանի ղեկավարը նշել է, որ Աստանան հիմնականում սպասում է երկու հարավկովկասյան պետությունների և հարևան Թուրքմենստանի ղեկավարներին։ Տոկաևն ինքը նույնպես նախատեսում է մի քանի պաշտոնական այց։

«Տարվա վերջում ես պաշտոնական այցեր կկատարեմ Ռուսաստան և Ուզբեկստան։ Նախատեսվում են նաև Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքմենստանի ղեկավարների այցերը Աստանա, ինչպես նաև նախատեսված են հանդիպումներ և բանակցություններ մի շարք ասիական, եվրոպական և աֆրիկյան երկրների ղեկավարների հետ»։

 

385