Le Figaro-ի տնօրենը Եվրահանձնաժողովի նախագահին «Ալիևի շուն է» անվանել
Ֆրանսիական Le Figaro պարբերականի տնօրեն Ժան-Կրիստոֆֆ Բյուիսոնը կրկին անգամ կոշտ ձևակերպումներով անդրադարձել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենին՝ անվանելով նրան «Ալիևի շուն»։
Այդ կոշտ գնահատականին տիկինը արժանացել է նրա համար, որ նախօրեին Ադրբեջանի, Վրաստանի, Ռումինիայի և Հունգարիայի հետ կնքել է «կանաչ էներգիայի» ոլորտում համագործակցության մասին պայմանագիր։
«Դուք հպարտանում եք նրանով, որ եվրոպական արժեքների անունից պայմանագիր եք կնքում Ադրբեջանի բռնապետի հետ, որը ոտնահարում է մարդու իրավունքները, բանտարկում այլախոհներին, ճնշում ազատ մամուլը և արդեն քանի օր է շրջափակել է 120 հազար արցախահայերի, որոնցից 30 հազարը երեխաներ են»,- գրել է լրագրողը։
19 Դեկտեմբեր, 2022 21:44
2577
Հայաստանից երեք մարմնամարզիկ կմասնակցի Փարիզի «World Challenge Cup»-ին
24 Սեպտեմբեր, 2026 21:56
Gemini-ն կոտրել է 3 ընկերության համակարգ՝ Google-ի ԱԲ-ի առաջին հայտնի ինքնուրույն հարձակման ընթացքում
20 Սեպտեմբեր, 2026 14:31
CEA-Leti-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են տեխնոլոգիական արդյունաբերության և ինժեներական նորարարության զարգացման հեռանկարները
08 Սեպտեմբեր, 2026 12:11