Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայազգի համակարգչային գիտնական էվի Թևանյանը դարձել է Apple-ի ծրագրային ապահովման ոլորտում իրականացված վերափոխման առանցքային դեմքերից մեկը։

US Armenian անդրադարձել է Թևանյանի գործունեությանը:

1997 թվականին, երբ Apple-ը ձեռք է բերել NeXT ընկերությունը, Թևանյանն սկսել է սերտորեն համագործակցել Սթիվ Ջոբսի հետ և նպաստել Apple-ի օպերացիոն համակարգի վերակառուցմանը՝ դնելով այն կարևոր հիմքերը, որոնց վրա հետագայում ձևավորվեց ժամանակակից macOS-ը, և որոնք հետագայում ազդեցություն ունեցան նաև iOS-ի զարգացման վրա։

2001-2003 թվականներին նա զբաղեցրել է Apple-ի ծրագրային ապահովման ինժեներական բաժնի ավագ փոխնախագահի (Senior Vice President of Software Engineering) պաշտոնը՝ կարևոր դեր ունենալով ընկերության ծրագրային ապահովման ռազմավարության ձևավորման գործում։

Նրա աշխատանքը նպաստել են այնպիսի հարթակի ստեղծմանը, որն ի վերջո օգտագործվեց աշխարհի միլիոնավոր մարդկանց կողմից։


251