Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այս օրերին Հայաստանում էր նաև #Apple ընկերության՝ Կենտրոնական Ասիայի և Հայաստանի հանրային քաղաքականության և կառավարության հետ կապերի ղեկավար Ադիլխան Կոպաբաևը Ադիլխան Կոպաբայեւը ։ Նրան հրավիրել էի Հայաստան՝ ոչ միայն ԲՏԱ ոլորտում հնարավոր համագործակցության ուղղությունները քննարկելու, այլև մասնակցելու «Հայկական ստեղծարար տեխնոլոգիաների քոլեջում» (Armenian Creative Technologies College) Apple-ի կողմից լիազորված առաջին կրթական ծրագրի պաշտոնական մեկնարկին։

Այս ծրագրի շնորհիվ մեր ուսանողներն այսուհետ հնարավորություն կունենան միջազգային ճանաչում ունեցող որակավորումներ ստանալ հենց Հայաստանում։

Միջոցառմանը մասնակցեցին նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալի պարտականությունները կատարող Գեւորգ Մանթաշյանը, նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը, ինչպես նաև Հայկական նորարարական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Hakob Arshakyan-ը։

Անցյալ տար Apple-ի Կուպերտինոյի կենտրոնակայանում Ջեյսոն Լունդգարդի հետ հանդիպման ժամանակ քննարկում էինք նաեւ հենց այս նախագիծը, որը հնարավոր չէր լինի առանց Amalya Yeghoyan-ի հետևողական աշխատանքի և մեծ ջանքերի։

Շնորհավորում եմ բոլորիս այս կարևոր ձեռքբերման առիթով։ ACT քոլեջը դարձել է Հայաստանի առաջին կրթական հաստատությունը, որին շնորհվել է  Apple-ի լիազորված ուսումնական կենտրոնի կարգավիճակ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը։

77