Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տվյալ, որ մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ 36-ամյա տղամարդն ապօրինի ձեռք բերում և թաքստոցներում տեղադրելով իրացնում է թմրամիջոց։

Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13:30-ին, Երևանի Մոլդովական փողոցում փաթեթը տեղադրելիս և լուսանկարելիս տղամարդը ձերբակալվեց և իր «Նիսան Տեանա» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժին:

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ դեպքի վայրում հայտնաբերվել է արդեն տեղադրված երեք, իսկ մեքենայում 18 փաթեթ՝ ընդհանուր մոտ 42 գրամ զանգվածներով։

36-ամյա տղամարդը հայտնել է, որ մարիխուանայով փաթեթները ձեռք է բերել տելեգրամյան հավելվածի միջոցով՝ իրացնելու նպատակով։

Դատարանի որոշմամբ՝ նոյեմբերի 5-ին և 9-ին խուզարկություններ են կատարվել տղամարդու փաստացի բնակության վայրում և նրա մեքենայում։ Տանը հայտնաբերվել են ավելի քան 39 գրամ հերոինով լցված պոլիէթիլենային 9 փաթեթ, ևս մեկ փաթեթ՝ 13 գրամ հալյուցինոգեն սնկերով և էլեկտրոնային կշեռք, իսկ մեքենայում՝ ավելի քան երեք գրամ դեղնականաչավուն զանգված, կաթուցիչ և չորս դեղահաբ։

36-ամյա տղամարդը կալանավորվել է։ Նախաքննությունը շարունակվում է։

78