Աբու Դաբիում գտնվող ռուսական պատվիրակությունը շփում չի ունեցել եվրոպացիների հետ. Պեսկով
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսական պատվիրակությունը Աբու Դաբիում բանակցությունների առաջին օրը եվրոպացիների հետ շփումներ չի ունեցել։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը՝ նոյեմբերի 10-ին, Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների մասնակցությամբ եռակողմ բանակցությունները։ Բանակցությունների առաջին օրը պատվիրակությունների հանդիպումը տևել է շուրջ չորս ժամ։ Բանակցությունները շարունակվել են նաև չորեքշաբթի օրը։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք բանակցությունների առաջին օրը ռուսական պատվիրակությունը շփումներ է ունեցել եվրոպացիների հետ՝ Պեսկովն ասել է. «Ո՛չ, նման շփումներ նախատեսված չէին, դրանք չէին քննարկվում։ Նման շփումներ չեն եղել»։
11 Նոյեմբեր, 2026 14:59
149
Աբու Դաբիում ավարտվել է ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցությունների երկրորդ օրը
11 Նոյեմբեր, 2026 15:06
Politico-ն նշել է Աբու Դաբիում կայանալիք բանակցությունների երկրորդ օրվա քննարկման հավանական թեման
11 Նոյեմբեր, 2026 11:46
Շատ արդյունավետ էին. Ռուբիոն` Աբու Դաբիի բանակցությունների մասին
10 Նոյեմբեր, 2026 18:02