
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն ամփոփել է իր այցը Հայաստան: Նա շնորհակալություն է հայտնել հայ գործընկերներին կարևոր և բովանդակալից քննարկումների համար:
«Դրանք կենտրոնացած էին Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի վրա՝ ընդգծելով հաղորդակցության հարցերը, հնարավոր ապագա միջսահմանային համագործակցությունը և տարածաշրջանի բացվելը՝ ի շահ խաղաղության, ինչպես նաև Վաշինգտոնի պատմական համաձայնագրերից հետո հաշտեցման ջանքերը»,- նշել է Գրոնոն:
Դիվանագետը հավելել է՝ Եվրամիությունը, որպես մերձավոր գործընկեր, շարունակելու է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին՝ լիարժեք խաղաղության հասնելուն ուղղված կոնկրետ քայլերի և միջոցառումների իրականացումն ապահովելու նպատակով: