Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրին և Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի վարչապետ Փաշինյանի միջև ստորագրված հռչակագրին։

«Մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև տևական խաղաղություն հաստատելու ուղղությամբ արձանագրված առաջընթացը և Վաշինգտոնում դրա վերաբերյալ կատարված հանձնառությունը։

Միջազգային հակամարտությունների և ճգնաժամերի սրման այս փուլում այս քայլը կարևորագույն նշանակություն ունի տարածաշրջանային խաղաղության և կայունության խթանման համար։ Մենք գնահատում ենք այս գործընթացում ԱՄՆ վարչակազմի ներդրումը։

Հարավային Կովկասի համար ստեղծվել է պատմական հնարավորություն՝ հասնելու խաղաղության և բարեկեցության։ Թուրքիան կշարունակի աջակցել այս հնարավորությունը կյանքի կոչելու ուղղությամբ տարվող աշխատանքներին և կանգնել մեր եղբայրական Ադրբեջանի նվիրական ջանքերի կողքին»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։

102