Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների առաջին խումբը ժամանել է Իրան և շուտով կսկսի աշխատանքը։

«ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների առաջին խումբը վերադարձել է Իրան, և մենք պատրաստվում ենք վերսկսել աշխատանքը», - ասել է նա Fox News-ի եթերում՝ Araratnews.am-ի փոխանցմամբ։

Գրոսիի խոսքով՝ քննարկվում է այն, թե «ինչ գործնական եղանակ կարող է կիրառվել աշխատանքի վերսկսումը հեշտացնելու համար»։

Նա բացատրել է, որ տեսուչները նախ կաշխատեն այն վայրերում, որոնք չեն վնասվել այս տարվա հունիսին Իսրայելի և Ամերիկայի ռմբակոծություններից։

136