
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Չինաստանում կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում հնարավոր է Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը, սակայն դեռևս հայտնի չէ՝ դրանք լիարժեք բանակցություններ կլինեն, թե ոչ։ Այս մասին, Araratnews.am-ի փոխանցմամբ, РИА Новости-ին ավելի վաղ հայտնել է թուրքական դիվանագիտական աղբյուրը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ամենայն հավանականությամբ, օգոստոսի վերջին Չինաստանում կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ չորսօրյա այցով կմեկնի Չինաստան, որտեղ նախատեսված են Ռուսաստանի և Չինաստանի պատվիրակությունների միջև լայնածավալ բանակցություններ։