
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ ԵՄ եռյակը (Գերմանիա, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա) և Իրանը չեն կարողացել համաձայնության գալ Ժնևում միջուկային դոսյեի վերաբերյալ բանակցությունների վերջին փուլի արդյունքում։
«Երեկ Ժնևում քաղաքական տնօրենները հանդիպել են Իրանի արտաքին գործերի փոխնախարարի հետ։ Քննարկվել են հնարավոր հետագա գործողությունները»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարտին Գիզեն։
«Բանակցություններն ավարտվել են առանց վերջնական արդյունքի», - ասել է նա։
Միևնույն ժամանակ, արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը պնդել է, որ Գերմանիան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան «դեռևս ձգտում են դիվանագիտական լուծում գտնել իրանական միջուկային ծրագրի խնդրին»։