Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 27-ին հանդիպել եմ Լոռու և Արարատի մարզերում 25-օրյա վարժական հավաքներին մասնակցող պահեստազորայինների հետ։ Այդ մասին իր Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և կից լուսանկարներ հրապարակել:

Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետևել է վարժանքների ընթացքին, զրուցել հավաքների մասնակիցների հետ և պատասխանել նրանց հարցերին:

Այցի ավարտին Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել պատասխանատու կառույցների ղեկավարներին՝ վարժական հավաքները պատշաճ կազմակերպելու և անցկացնելու համար, ինչպես նաև պահեստազորայիններին՝ ցուցաբերած պատրաստակամության ու ծառայության համար։

 

90