Առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Oգոստոսի 27-31-ը, սեպտեմբերի 1-ին ողջ հանրապետությունում, այդ թվում՝ մայրաքաղաք Երևանում, սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Երևան քաղաքում օգոստոսի 27-ի ցերեկը, 28-31-ը, սեպտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 27-29-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում օգոստոսի 27-ի ցերեկը, 28-31-ը, սեպտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևմտյան 2- 5 մ/վ։ Օգոստոսի 27-29-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 30-31-ը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
27 Օգոստոս, 2025 13:48
199