Վրաստանից Հայաստան է տեղափոխվել խարդախության և գողության մեղադրանքով հետախուզվող․ խափանման միջոցը՝ կալանք

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Քրեական ոստիկանության օպերատիվ ուղեկցող խումբը օգոստոսի 25-ին Թբիլիսիից Հայաստան է տեղափոխել 45-ամյա մի տղամարդու, որը 2019 թվականի օգոստոսի 23-ից Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության կողմից հետախուզվում էր խարդախության և գողության մեղադրանքներով. խափանման միջոցը` կալանք։
27 Օգոստոս, 2025 13:16
104