Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Oգոստոսի 26-31-ը ամբողջ հանրապետությունում, այդ թվում՝ մայրաքաղաք Երևանում, սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Երևան քաղաքում օգոստոսի 26-ի ցերեկը, 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 26-29-ին՝ երեկոյան, սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում օգոստոսի 26-ի ցերեկը, 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ։ Օգոստոսի 26-29-ը՝ երեկոյան ժամերին, Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 30-31-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

159