Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Oգոստոսի 22-27-ը Շիրակում, Կոտայքում, Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում, ինչպես նաև Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Երևան քաղաքում օգոստոսի 22-ի ցերեկը, 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 22-ին և 25-27-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում օգոստոսի 22-ի ցերեկը, 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ։ Օգոստոսի 22-ին և 25-27-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 23-24-ը աստիճանաբար կբարձանա 3-4 աստիճանով։
22 Օգոստոս, 2025 13:04
172