Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Oգոստոսի 22-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 09:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ՀՀ առողջապահության նախարարության «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի մոտ ավտոմեքենա կա կայանված, որի մեջ կա դի:  

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դեպքի վայր են ժամանել Երևանի քրեական ոստիկանության վարչության ծառայողները:

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է: Նշված ՓԲԸ-ի մոտ կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենայում՝ վարորդի նստատեղում, հայտնաբերվել է տղամարդու դի:  

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Տեղում պարեկները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 54-ամյա Սերգեյ Ա.-ն է: 

Ըստ ստացված օպերատիվ տեղեկությունների՝ վերջինը մի քաղաքացու բերել է «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» ՓԲԸ, որը մտել է ներս, ապա մի քանի րոպե անց նշված ՓԲԸ-ի բժիշկները, մոտենալով ավտոմեքենային, հայտնաբերել են տղամարդուն մահացած: 

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: 

339