Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13։00-ի սահմաններում Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «դեմքի քերծվածքներ, ձախ ոլոքի փակ կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ծնողի կողմից «Վանաձոր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի երեխա։

Հիվանդանոց մեկնած համայնքային ոստիկանության ծառայողները պարզել են, որ երեխան Լոռու մարզի բնակիչ 2,5-ամյա Ա․ Մ․-ն է։

Ոստիկանները պարզել են, որ երեխան, գտնվելով հորեղբոր՝ Լոռու մարզի բնակիչ 41-ամյա Հ․ Մ․-ի տանը, վերջինի դստեր՝ 15-ամյա Մ․ Մ․-ի հետ միայնակ, տան 2-րդ հարկի ննջասենյակի պատուհանի ցանցին հենվելու պատճառով այն բացվել է, և Ա․Մ․-ն վայր է ընկել՝ ստանալով մարմնական վնասվածքներ։

Դեպքի փաստով ոստիկանության Տարոնի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։

219