Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 10-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ անհայտ անձը ջուր խմելու պատրվակով մտել է մայրաքաղաքի Վաղարշյան փողոցի տներից մեկը և, օգտվելով տանտիրոջ անուշադրությունից, գողացել նրա պայուսակը, որի մեջ եղել է բջջային հեռախոս ու փող։

 

«Նշված հասցե են մեկնել Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները։ 88-ամյա տանտիրուհուց ընդունվել է հաղորդում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է մայրաքաղաքի Շարուրի փողոցի 61-ամյա մի բնակիչ։ Տղամարդը ներկայացվել է Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, ապա կազմված փաստաթղթերով հանդերձ՝ նախաքննական մարմին։

 

Ձեռնարկվում են միջոցներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։

75