
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Տեսախցիկն արձանագրել է՝ ինչպես են մի խումբ անձինք Արաբկիրի թաղապետարանի դիմացի այգում գտնվող սրճարանի մոտ ծեծի ենթարկում 16-ամյա տղային, ով տեղափոխվել է հիվանդանոց: Ինչպես ավելի վաղ հայտնել էր Գագիկ Շամշյանը, սեպտեմբերի 7-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։
Ժամը 21:50-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություններ էին ստացվել, որ Նաիրի Զարյան փողոցում, Արաբկիրի թաղապետարանի դիմաց գտնվող սրճարանի մոտ մի խումբ անձինք վիճաբանել էին, ծեծկռտուք էր տեղի ունեցել ու կար վիրավոր։ Հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 16-ամյա Վահան Ա-ն էր։
Տեղում ոստիկանները պարզել էին, որ ժամը 21:00-ի սահմաններում «Ազնավուր» սրճարանի մոտ՝ «Իքս պլանետ» սրճարանի հարևանությամբ, երեխային էին մոտեցել 2 հոգի և սկսել ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցնել նրա մարմնի տարբեր մասերին և հնչեցրել հայհոյանքներ։ Երեխային ծեծի ենթարկողները եղել էին Երևանի բնակիչներ՝ 59-ամյա Վարդգես Դ-ն և 33-ամյա Ռոբերտ Դ-ն։
Տեսանյութն՝ այստեղ