Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 16-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ դանակահարության հետևանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի: 

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հիվանդանոց են մեկնել Երևանի քրեական վարչության ծառայողները, որտեղ բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատրավածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում: 

Մինչ բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել բուժառուին, Երևանի քրեական ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 26-ամյա տղամարդ է:  

Երևանի քրեական ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 04:20-ի սահմաններում, Գյուրջյան փողոցի 5/2 հասցեի մոտ արծաթագույն «մերս» մակնիշի ավտոմեքենայով 2 անձ մոտեցել է 26-ամյա տղամարդուն, ծեծի ենթարկել, դանակահարել և հափշտակել նրա մոտ եղած պայուսակը, որի մեջ բացի անձնական իրերից՝ նաև գումար է եղել:  

Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին: 

Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ Երևանի քրեական ոստիկանության վարչության ծառայողները հսկայածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են հանցագործությունը կատարած անձանց ինքնությունները և հայտնաբերել նրանց, ովքեր տեղափոխվել են Երևանի քրեական ոստիկանության վարչություն:  

Կայքի տեղեկություններով՝ ավազակային հարձակման ենթարկվածը երգիչ, երաժիշտ է:

483