Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 21-22-ը:

 

Բացահայտվել է 119 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝

  • 29 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
  • 13 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
  • 11 դեպք՝ զինվորական ծառայությունից խուսափելու,
  • 9 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
  • 6 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
  • 5 դեպք՝ խարդախության,
  • 4 դեպք՝ ծառերը-թփերը ապօրինի հատելու,
  • 3-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, թմրամիջոց պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, սառը զենքի հայտնաբերման,
  • 2-ական դեպք՝ հոգեկան ներգործության, բնակարանային գողության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, համակարգչային հափշտակության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, աշխատանքային պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու։

Բացահայտվել են նաև խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման, սպանության նախապատրաստության, ինքնիրավչության, փաստաթղթի կեղծիքի, երեխայի խնամքի պարտականությունները չկատարելու դեպքեր։

 

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝

  • 3 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
  • 1-ական դեպք՝ անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, սպանության, մարմնական վնասվածք պատճառելու և համակարգչային հափշտակության։

Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքը կամավոր հանձնելու 2 դեպք։

 

ՃՏՊ վիճակագրություն

Անցած 1 օրում գրանցվել է 18 ավտովթար․1 մարդ մահացել է,

26 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

84