Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 18-ին 46-ամյա մի կին հաղորդում էր ներկայացրել, որ վաճառքի նպատակով «Զվարթնոց» օդանավակայանի սրահում ներկայացված իր կտավներից մեկը գողացել են։

 

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 19-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է 35-ամյա մի օտարերկրացի։ Կարճ ժամանակում նա հայտնաբերվել, ձերբակալվել ու տարվել է բաժին, որտեղ խոստովանել է արարքը։

 

Գողոնը հայտնաբերվել է։

 

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

82