Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողներն օգոստոսի 13-ին կատարած գիշերային շրջայցերի ընթացքում Արծվաբերդ գյուղի «Մեհրաբ» կոչվող տարածքում նկատել են փայտանյութով և խողովակներով բարձված «Զիլ-131» մակնիշի բեռնատար։ 43-ամյա վարորդը բեռի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել։ Ըստ նրա՝ փայտանյութը բերել էր անտառից։

 

Հետագա միջոցառումներով պարզվել է, որ բեռնատարում առկա փայտանյութը հաճարենի ու թխկենի է։ Ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։

 

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։

79