Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ քննարկել է Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի միջև կայացած հանդիպումը:

«Կարևոր է, որ առաջընթացը շարունակվի, ինչը հնարավորություն կտա վերաբացելու բոլոր սահմանները և ամրապնդելու տարածաշրջանային համագործակցությունը»,- նշել է Մակրոնը։

Նախագահները քննարկել են նաև միջազգային օրակարգի այլ հարցեր: Կողմերը նշել են, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է ավարտվի, և Ուկրաինայի համար պետք է ստեղծվեն անվտանգության ամուր երաշխիքներ:

Մակրոնը և Էրդողանը նաև խստորեն դատապարտել են Իսրայելի կառավարության վերջին որոշումները Գազայի վրա հարձակում իրականացնելու և Արևմտյան ափին նոր բնակավայրեր կառուցելու վերաբերյալ՝ նշելով, որ դրանք հակասում են խաղաղության ջանքերին։

220