Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 17-ի առավոտյան Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին զանգահարած Սվաճյան փողոցի բնակիչը հայտնել է, որ օգոստոսի 15-ի ցերեկը հարմարեցված բանալիով փորձել են բացել իր բնակարանի մուտքի դուռը, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը ավարտին չհասցնելով՝ դիմել են փախուստի։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ բնակարանային գողության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Բացահայտմանը մասնակցել են Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները: Նրանց ստացած օպերատիվ տվյալներն իրացվել են օգոստոսի 20-ին: Նույն օրը՝ ժամը 18-ին, մայրաքաղաքի Ղարիբջանյան փողոցում ձերբակալվել և վարչություն է տեղափոխվել Երևանի բնակիչ 36-ամյա մի տղամարդ:

Քննչական բաժնում նա տվել է խոստովանական ցուցմունք և տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

105