Հրդեհ Դիլիջանի ռեստորանային համալիրներից մեկի տանիքում

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սեպտեմբերի 13-ին` ժամը 06։44-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի ԲԿ-ի մոտակայքում այրվում է հյուրատուն:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սայաթ-Նովայի փողոցում գտնվող ռեստորանային համալիրի տանիքում (մոտ 200 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:50-ին, մարվել՝ 09:09-ին: Այրվել են տանիքի մոտ 25 քմ հատվածը և ձեղնահարկը (մոտ 25 քմ):
Փրկարարներն իրականացրել են տանիքի կառուցատարրերի մաքրման աշխատանքներ:
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի ռեստորան։
13 Սեպտեմբեր, 2025 12:15
82