Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իսպանիայի ազգային հետախուզական կենտրոնը բազմիցս նախազգուշացրել է թագավորության ներքին գործերի նախարարությանը Սեուտայի սահմանով միգրանտների զանգվածային ներխուժման վտանգի մասին։ Այս մասին հայտնել է «Cadena SER» ռադիոկայանը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Նրանց խոսքով՝ հուլիսի 30-ի միգրացիոն ճգնաժամին նախորդած մի քանի շաբաթների ընթացքում ուղարկվել են մի շարք նախազգուշացումներ։ «ՆԳ նախարարությունը կենտրոնից ստացել է բազմաթիվ նախազգուշացումներ»,- ընդգծում են աղբյուրները՝ որպես շրջադարձային պահ նշելով Իսպանիայի գերագույն դատարանի հուլիսի 8-ի որոշումը, որով արգելվել է անմիջապես արտաքսել լողալով ժամանող միգրանտներին։

Անվտանգության մարմինների աղբյուրները պնդում են, որ ՆԳ նախարարությունն անտեսել է այդ նախազգուշացումները, քանի որ Սեուտայի սահմանին անվտանգության ապահովման համար բավարար ռեսուրսներ չեն եղել։

72