Ոչ դիլերների համար էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան սպառվում է. օգտագործվել է 90%-ը. ՊԵԿ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է ԱՏԳ ԱԱ 8703 80 000 3 և 8703 80 000 5 ծածկագրերին դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների զրո տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով սակագնային արտոնության քվոտայի մնացորդը` 2026 թ. օգտոստոսի 2-ը ներառյալ.
1) դիլեր-դիստրիբյուտոր հանդիսացող սուբյեկտների քվոտայի մնացորդը` 1283 հատ կամ օգտագործվել է 57%-ը
2) դիլեր-դիստրիբյուտոր չհանդիսացող սուբյեկտների քվոտայի մնացորդը` 1164 հատ կամ օգտագործվել է 90%-ը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դիլեր-դիստրիբյուտոր չհանդիսացող սուբյեկտների քվոտան արդեն իսկ օգտագործվել է 90%-ով` Կոմիտեն ավելի հաճախ կսկսի հրապարակել քվոտայի մնացորդները:
03 Օգոստոս, 2026 14:55
68
Ինչպես կատարել անշարժ գույքի վարձակալությունից ստացված հարկային պարտավորությունները. ՊԵԿ-ի պարզաբանումը
31 Հուլիս, 2026 13:17
Բացահայտվել է վառելիքի իրացման ոլորտում առանձնապես խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք. ՊԵԿ
28 Հուլիս, 2026 11:50
ՊԵԿ-ի նոր որոշումը հեշտացնում է հայտարարագրի լրացման գործընթացը
27 Հուլիս, 2026 21:28