Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեմբերի 13-ին, ժամը 01։56-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհին՝ Արշալույս գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհի 9-րդ կմ-ին բախվել են երկու «Opel» մակնիշի ավտոմեքենաներ։

Մինչ հրշեջ փրկարարների կանչի վայր հասնելը՝ չորս տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել  ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

75