Թմրանյութ իրացնելու կասկածանքով ձերբակալվել է 24-ամյա երիտասարդ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի ծառայողները սեպտեմբերի 3-ին Շենգավիթի փողոցում ծառայություն կատարելիս նկատել են հող փորող մի երիտասարդի, որը պարեկներին տեսնելով՝ դիմել է փախուստի: Պարեկները նրան հետապնդել, բռնել, ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել և տեղափոխել են Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին:
Անձնական խուզարկությամբ 24-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է 11 փաթեթ՝ ընդհանուր 24,38 գրամ քաշով: Երիտասարդը հայտնել է, որ փաթեթներում մարիխուանա է: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
Երևանի բնակիչ 24-ամյա երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:
05 Սեպտեմբեր, 2025 15:40
1152
Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության մասին կասկածները չեն հաստատվել․ ինչ է օգտագործել երեխան․ ՆԳՆ
05 Նոյեմբեր, 2026 19:38
Ոստիկանները բացահայտել են տեղադրելու միջոցով թմրանյութի իրացման դեպք․ երկու օտարերկրացի կալանավորվել է
09 Հոկտեմբեր, 2026 18:33
Գեղարքունիքի մարզի քրեական և համայնքային ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերել
24 Օգոստոս, 2026 18:13