Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երեկ՝ սեպտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 23:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 46-ամյա Հակոբ Շ.-ն, իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով, Սեբաստիա փողոցում թիվ 161 հասցեի մոտ դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա առաջ ընթացել և բախվել երկաթե էլեկտրասյանը՝ հայտնվելով կանաչ գազոնում և հետիոտնի համար նախատեսված վայրում։

Վարորդը, որին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները, ինչպես նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Տեղում պարզվել է, որ վարորդը նախկինում զրկված է եղել վարորդական իրավունքի վկայականից։

86