Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ցավալի է, որ ունենք մահվան դեպքերի աճ, որոնց մի մասն է միայն ինքնասպանություն: Բազմիցս խոսել եմ այն աշխատանքների մասին, որոնց արդյունքում այդ դեպքերը կնվազեն կամ կհասնեն զրոյի: Այդ մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով իրավապաշտպանների ահազանգերին, թե քրեակատարողական հիմնարկներում ինքնասպանության և մահվան դեպքերի թիվն աճում է. միայն այս տարվա վերջին ամիսներին 17 նման դեպք է գրանցվել:

Այս համատեքստում Սրբուհի Գալյանը հիշեցրեց, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում բացվել է բժշկական ստացիոնար բաժանմունք՝ լիովին վերանորոգված, վերազինված բժշկական նորագույն սարքավորումներով, որը հնարավորություն կտա անազատության մեջ գտնվող անձանց համար ապահովել բժշկական պատշաճ սպասարկում: Ըստ նախարարի՝ այս քայլը միտված է բարձրաձայնված խնդրի լուծմանը:

«Իհարկե, միայն սա անելով՝ խնդիրը չենք լուծի: Մենք կարիք ունենք անհատապես աշխատել այն անձանց հետ, որոնք ինքնավնասման հակում ունեն, իսկ այդպիսիք, ցավոք, այսօր անազատության մեջ կան: Այդ առումով մենք արդեն ավարտին ենք հասցնում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հաշվառման գործընթացը, որպեսզի դրանից հետո աշխատանքը լինի առավել թիրախային:

173