Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ-ն վերացրել է բելառուսական «Белавиа» ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցները, հայտարարել է ԱՄՆ նախագահի մամուլի խոսնակ Ջոն Քոուլը նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է «Пул Первого»-ը։

«Այժմ այս որոշումն արդեն հաստատվել է այս աշխատանքում ներգրավված բոլոր համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների կողմից», - ասել է Քոուլը։

Նշենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում հանդիպում է ունեցել Ջոն Քոուլի հետ, որը Բելառուս է ժամանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անունից։

70