Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

 

Սեպտեմբերի 6-ին կայացավ Universe Art   միջազգային փառատոնը։ Թեման՝ Ֆրանսիան հայ երեխաների աչքերով, ինչպես նաև Ազատ թեմա։

Մասնակցում էին 5-18տ.  շուրջ 600 երեխաներ ամբողջ Հայաստանից։
Ցուցահանդեսը բացվեց ՀՀ նկարիչների միության առաջին հարկում, իսկ մրցանակաբաշխությունը գալա համերգով կայացավ Հայ- Սլավոնական համալսարանի մեծ դահլիճում։ Պատվավոր հյուրն էր ՀՀ վաստակավոր արտիստ, դերասանուհի Մայրանուշ Գրիգորյանը,  որը հանձնեց մեծ և հատուկ մրցանակները։
Բացմանը ելույթ ունեցան ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Զարուհի Բաբայանը իր սաների հետ, ինչպես նաև Սոֆի Դեվոյանի անվ. պարի դպրոցի սաները։
ժյուրիի պատվավոր նախագահն Էր ԱՄՆ-ից ժամանած գեղանկարիչ Սամվել Մարությանը,  համահիմնադիրներն են ՀՀ վաստակավոր նկարիչ Աննա Հարությունյանը և ՀՀ վաստակավոր արտիստ, երաժիշտ Էդգար Գյանջումյանը, հովանավորներից էր «Ֆենիքս» գրախանութը։
Փառատոնը համագործակցում է «Москва встречает друзей» Վ.Սպիվակովի միջազգային փառատոնի հետ։
Փառատոնի լավագույն նկարները կցուցադրվեն Փարիզում։
Փառատոնի նպատակն է գտնել նոր տաղանդներ Հայաստանից և արտերկրից՝ ներկայացնելով հայ արվեստը ամբողջ աշխարհում։
Միջոցառման շրջանակներում հանդիպում կազմակերպվեց ՀՀ ժող. նկարիչ Արամ Իսաբեկյանի հետ, որտեղ մասնակից երեխաները հնարավորություն ունեցան անձամբ ծանոթանալ նրա արվեստին։

151