Գյումրի-Երևան ճանապարհին ավտոմեքենա է կողաշրջվել. վիրավորներից մեկն անչափահաս է

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սեպտեմբերի 4-ին ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 03։20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 22-ամյա Գուրգեն Ի․-ն իր վարած «Dodge» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի-Երևան ավտոճանապարհի 42 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։
Ինչպես հայտնել է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Գուրգեն Ի․-ն և ուղևոր, 15-ամյա Մ․ Ն․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
04 Սեպտեմբեր, 2025 21:07
100
Երևան-Գյումրի ճանապարհին ավտոմեքենա է կողաշրջվել. տուժածները հոսպիտալացվել են
04 Սեպտեմբեր, 2025 10:14
Պլանային ջրանջատում Գյումրիում սեպտեմբերի 4-5-ին
01 Սեպտեմբեր, 2025 10:58
Վանաձորի, Հրազդանի և Գյումրու մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
27 Օգոստոս, 2025 19:21
Ավտովթար՝ Երևանում. կա 1 զոհ, 4 վիրավոր
11 Օգոստոս, 2025 11:13
Երևանում մեքենաներ են բախվել
08 Օգոստոս, 2025 13:03
Երևանում բախվել են 22 համարի ավտոբուսը, «Nissan»-ը, բեռնատար «KamAZ»-ն ու «GAZ» ավտոցիստեռնը
04 Օգոստոս, 2025 16:34