Սյունիքի պարեկները «Նիսան» մակնիշի մեքենայում ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերել

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սյունիքի մարզի պարեկները սեպտեմբերի 7-ին Կապանի Գործարանային փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են Ագարակ համայնքի բնակիչ 32-ամյա երիտասարդի վարած «Նիսան» մակնիշի մեքենան, որի բեռնախցիկում հայտնաբերվել է «ԻԺ-27» և «ՏՕԶ-63» տեսակի ողորկափող որսորդական երկու հրացան՝ առանց համապատասխան փաստաթղթերի:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։
11 Սեպտեմբեր, 2025 13:21
87