Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Լևոն Տեր-Պետրոսյանը ծերունական մառազմի մեջ է։

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը՝ անդրադառնալով Տեր-Պետրոսյանի՝ վարչապետի վերաբերյալ խոսույթին:

«Ի դեպ, այս երկրում առաջին մարդը, որ մերժել է Կտրիճ Ներսիսյանին և իր տան շեմից ոչ քրիստոնեաբար հետ վերադարձրել, եղել է հենց Լևոն Տեր-Պետրոսյանը։

Չխորանալով այլ մանրամասների մեջ՝ պարզապես նշեմ, որ ՀՀ վարչապետի նկատմամբ ունեցած չարությունը կուրացրել է Լևոն Տեր-Պետրոսյանին և բացահայտում է նրա իրական էությունը՝ փոքրոգի, մանր, քինախնդիր։

Ու պատահական չէ, որ այսօր նա, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանն ու Կտրիճ Ներսիսյանը ընկերներ են»,- ասված է գրառման մեջ։

 

346